ԱՄՆ-ն մտադիր է շուրջ 8 մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, Կատարին, Մարոկկոյին և Արաբական միացյալ էմիրություններին (ԱՄԷ): Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը:
Սաուդյան Արաբիային Միացյալ Նահանգները կվաճառի 3,51 մլրդ դոլարի 48 միավոր CH-47F Chinook ուղղաթիռ:
Իսկ Արաբական միացյալ էմիրություններին վաճառվելու է 3,5 մլրդ դոլարի AH-64E հարվածային ուղղաթիռներ և այլ սարքավորումներ:
Քատարին կվաճառվի 81 մլն դոլարի C-17 ինքնաթիռի 8 շարժիչ և այլ սարքավորումներ: Բացի դրանից, Նահանգները ևս 700 մլն դոլարի լոգիստիկ ծառայությունն է մատուցելու Քատարին:
Մասնավորապես՝ Մարոկկոյին նախատեսվում է վաճառել 1200 միավոր TOW 2A հակատանկային կառավարվող հրթիռներ, գործարքի արժեքը՝ 108մլն դոլար:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info