Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հարավային և հարավարևելյան շրջաններում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը և տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Պաշտոնյաները մասնակցել են նոր զորանոցների, զինծառայողների համար նոր բնակելի շենքի և մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին: