Բելառուսի «GPS/GLONASS» արբանյակային նավիգացիոն համակարգեր արտադրող ընկերության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարարությունում կայանալիք բանակցություններին և համակարգի փորձարկումների կազմակերպմանը:
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ բելառուսական պատվիրակությունը մասնավորապես ներկայացնելու է իրենց ընկերության արտադրած սարքերը, որոնք ընդունում են նշված նավիգացիոն համակարգերի ազդանշանները:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսին ՌԴ փոխվարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի նիստի ժամանակ կազմակերպության անդամ պետությունների պատվիրակները որոշել են ռուսաստանյան GLONASS արբանյակային նավիգացիոն համակարգն օգտագործել համատեղ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info