Կասպից ծովի ափամերձ 5 երկրներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

Սեպտեմբերի 20-22-ը ՌԴ Աստրախանի շրջանում և Կասպից ծովում անցկացվելու է «Կասպից-2016» միջազգային զորավարժությունը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունները: Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական  կայքը:

Իրանի կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում. լուսանկարը astra-novosti.ru կայքի

Իրանի կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում. լուսանկարը astra-novosti.ru կայքի

Սեպտեմբերի 20-ին՝ զորավարժությունների առաջին փուլում, մշակվելու են տեղեկատվության փոխանակման և  զորքերի ու փրկարարական ծառայությունների միավորված խմբավորումների  ստեղծման հարցեր:

Սեպտեմբերի 21-ին՝ երկրորդ փուլում,  Կասպից ծովի ջրերում և «Լուկօյլ» ուսումնական կենտրոնում մշակվելու են տեխնածին և բնական աղետների հետևանքների վերացման համատեղ  գործողություններ: Փրկարարները ցուցադրելու են իրենց որոնողափրկարարկան, բժկական հմտությունները:

Զորավարժությունների ընթացքում խաղարկվելու են նաև վթարված ռազմանավում հրդեհի մարման, բաց ծովում նավթի արտահոսքի տեղայնացման և վերացման դրվագներ:

Զորավարժությանը ներգրավված է  ավելի քան 600 մարդ, 100 միավոր տեխնիկա և հատուկ սարքավորումներ:

Նշենք, որ 2014 սեպտեմբերին Ռուսաստանի Աստրախան քաղաքում Կասպից ծովի ավազանի 5 երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովումքննարկվել էին մի շարք հարցեր՝ ջրային տարածքների սահմանազատումից մինչև ռազմածովային համագործակցություն։ Հենց այդտեղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Ադրբեջանին առաջարկել էր 2016 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնել։

Դրանից հետո 5 պետությունների նավատորմերը համատեղ երկկողմ և եռակողմ մի շարք զորավարժություններ են անցկացրել և ռազմանավերով բարեկամական փոխայցեր են կատարել մեկը մյուսի նավահանգիստներ: Սակայն սա կլինի բոլոր 5 պետությունների առաջին համատեղ զորավարժությունը:

One response to “Կասպից ծովի ափամերձ 5 երկրներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

  1. Pingback: Մերձկասպյան երկրները 2017-ին զորավարժություն են անելու Ադրբեջանի տարածքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *