Թուրքիայի ԶՈւ-ն հայտնում է Ջերաբլուսում մեկ տանկ կորցնելու մասին

Երեկ՝ օգոստոսի 30-ի երեկոյան, Թուրքիայի զինված ուժերը հայտնել է Սիրիայի Ջերաբլուս քաղաքի արևմուտքում «ահաբեկիչների կրակից Թուրքիայի ԶՈւ 1 տանկի խոցման» մասին՝ նշելով, որ թուրքական զինուժը երեք վիրավոր ունի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Թուրքիա: Միևնույն ժամանակ թուրքական օդուժը շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիայում և Թուրքիայի տարածքում քրդերի, ինչպես նաև, թուրքական կողմի տվյալների համաձայն, «Իսլամական պետության» դիրքերին:

Ավելացնենք, որ ԻՊ գործողությունների ինտենսիվացմանը զուգահեռ Ջերաբլուսի քրդերի ռազմական խորհուրդը հայտարարում է թուրքական զինուժի հետ հրադադար կնքելու մասին: Սակայն վերջիններս նշում են, որ շարունակում են դեմ լինել Թուրքիայի բռնազավթողական քաղաքականությանը: Հայտարարվում է, որ հրադադարը ձեռք է բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարելու համար:

Հատկանշական է, որ արաբագետ Սարգիս Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» հայտնում է Ջերաբլուսում Թուրքիայի ԶՈւ երկու տանկի և հրթիռների ոչնչացման մասին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 29-ին, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը Թուրքիային կոչ էր արել ուշադրությունը սևեռել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում՝ քննադատելով Սիրիայի քրդերի դեմ գործողությունները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն:

Հիշեցնեք՝ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ-ն օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին: Թուրքական զինուժի գործողություններին տրվել է «Եփրատի վահան» անվանումը:

Իրավիիճակը Սիրիայում 2016-ի օգոստոսի վերջին

Իրավիիճակը Սիրիայում 2016-ի օգոստոսի վերջին

Նշենք, որ Սիրիայի քրդական ուժերը հայտնում են, որ գործողություններն ուղղված են այդ շրջանում Թուրքիայի վերահսկողությունը սահմանելուն, ինչպես նաև Թուրքիան փորձում է քրդերին թույլ չտալ միջանցք բացել Սիրիայի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան շրջանների միջև:

Օգոստոսի 27-ին քրդական ուժերը Թուրքիայի ԶՈւ երկու տանկ էին խոցել, ինչի հետևանքով սպանվել և վիրավորվել էին Թուրքիայի Զու զինծառայողներ: Թուրքական զինուժը սպանել էր քուրդ զինյալներ և քաղաքացիականներ:

Իրադրությունը Սիրիայի հյուսիսում 2016-ի օգոստոսի վերջի դրությամբ. Հեղինակ՝ @IUCAnalysts

Իրադրությունը Սիրիայի հյուսիսում 2016-ի օգոստոսի վերջի դրությամբ. Հեղինակ՝ @IUCAnalysts

One response to “Թուրքիայի ԶՈւ-ն հայտնում է Ջերաբլուսում մեկ տանկ կորցնելու մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *