Շարունակվում են ՌԴ ԶՈւ վարժանքները Հյուսիսային Կովկասում

Օգոստոսի 25-ից ՌԴ Զու ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում վարժանքներ են անցկացրել Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները, ՀՕՊ ստորաբաժանումները, փորձարկվել են Մի-28Ն «գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռները: Այս մասին հայտնում է (1, 2, 3) ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Չեչնիայում և Ինգուշեթիայում տեղակայված ՀՌՇ մոտոհրաձգային ստորաբաժանումները մեկնարկել են զորավարժության տակտիկական փուլը, որի ավարտին պետք է անհրաժեշտ նորմատիվներ հանձնեն:

Վարժանքներին ներգրավվել են 800 զինծառայող, մինչև 250 միավոր զին տեխնիկա, «Տախիոն» և «Օրլան» անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ: Համաձայն սցենարի՝ մոտոհրաձիգները նածխ պետք է կասեցնեն թվով գերակշռող հակառակորդի գրոհը, ապա առավելագույնս խոցեն նրա դիրքերը:  Վարժանքներին մասնավորապես ներգրավվել են Տ-72Բ3 տանկեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինքնագնաց հրանոթներ, զրահափոխադրիչներ և այլն:

Սու-27 կործանիչների հաշվարկներն իրենց հերթին փորձարկել են հակառակորդի թիրախները գիշերային ժամերին որսալու մարտավարությունը: Պայմանական հակառակորդի Իլ-142 ինքնաթիռը, սցենարի համաձայն, մոտեցել էր պայմանական պետական սահմանին:

Մի-28Ն «գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռների հաշվարկները փորձարկել են հրթիռներով և հրաձգային զենքերով ցամաքային թիրախները խոցելու մեխանիզմները:

Հիշեցնենք, որ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ Հյուսիսկովկասյան բոլոր ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն» աստիճանի:

ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչներ

ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *