Այսօր՝ օգոստոսի 24-ին, Թուրքիայի զինուժը Ստամբուլի տարածքից դուրս է բերել Մալթեփեյի զորամասի զրահատանկային ստորաբաժանումները: Զորամասը տեղափոխվելու է Իզմիթի ծովածոցի ափ՝ Քոջաելիի նահանգի Քյոսեքյոյ բնակավայր: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ երեկ Ստամբուլից դուրս էր հանվել ևս մեկ զորամաս: Դրան զուգահեռ՝ զորամասերը հեռացվում են նաև մայրաքաղաք Անկարայի տարածքից: Այս գործողությունները սկսվել են հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո և նպատակ ունեն հնարավորինս բացառել թուրքական զինուժի հնարավոր գործողությունները երկրի երկու խոշոր քաղաքներում:
Նշենք, որ հուլիսի 15-ին Ստամբուլում և Անկարայում խռովարարները փողոցներ էին հանել քաղաքներում տեղակայված մի շարք զորամասերի զինանձնակազմը, տեխնիկան, այդ թվում՝ տանկեր, այլ զրահատեխնիկա: Ստամբուլից և Անկարայի բոլոր ստորաբաժանումները պետք է հանված լինեն մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ:
Հիշեցնենք՝ դեռևս օգոստոսի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները տեղափոխվելու են քաղաքներից դուրս:
Pingback: Ստամբուլից և Անկարայից դուրսբերվող տանկերից երկուսն ուղարկվել են Սիրիայի սահման | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում շարունակվում է ստորաբաժանումների դուրս բերումը Ստամբուլից և Անկարայից | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի Գազիանթեփ նահանգից դուրս է բերվել ՀՕՊ ստորաբաժանումը | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինուժը նոր ստորաբաժանումներ է դուրս բերել Ստամբուլից | Ռազմ.info