Ստամբուլից և Անկարայից դուրսբերվող տանկերից երկուսն ուղարկվել են Սիրիայի սահման

Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի զինուժը Ստամբուլից դուրս է բերել Մալթեփե շրջանում տեղակայված 2-րդ զրահատանկային բրիգադի տանկերի 5-րդ շարասյունը և տեղափոխվել է երկրի  հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: 

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից

15 տանկերից կազմված շարասյունը տեղակայվել է Սիրիային սահմանակից Իսլահիյե գավառում գտնվող Ալփայ Բաշարան զորամասում՝ այնտեղ տեղափոխված տանկերի թիվը հասցնելով 75-ի: Նշենք, որ Թուրքիայի զինուժը սկսել էր դուրս բերել Մալթեփեյի զորամասի զրահատանկային ստորաբաժանումները դեռևս օգոստոսի 24-ին:

Համաձայն աղբյուրի՝ շարասյան 2 տանկ ուղարկվել է անմիջապես դեպի Սիրիայի սահման: Նշենք, որ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ-ն օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին: Այդ նպատակով Թուրքիայի զինուժը սահմանին է մոտեցրել նաև զրահատեխնիկա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշման համաձայն՝ օգոստոսի 22-ից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են դուրսբերվել երկրի երկու խոշորագույն քաղաքներից՝ Անկարայից և Ստամբուլից, քանի որ խռովարարները հեղաշրջման փորձի ժամանակ փողոցներ էին հանել այդ քաղաքներում տեղակայված մի շարք զորամասերի զինանձնակազմը, տեխնիկան, այդ թվում՝ տանկեր, այլ զրահատեխնիկա:

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները Ստամբուլից և Անկարայի բոլոր ստորաբաժանումները պետք է հանված լինեն մինչև սեպտեմբերի 6-ը:

One response to “Ստամբուլից և Անկարայից դուրսբերվող տանկերից երկուսն ուղարկվել են Սիրիայի սահման

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *