Շարունակվում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները

Օգոստոսի 16-ից Ռուսաստանում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ շարունակվող վարժանքները մարտական պայմաններին հնարավորինս մոտեցնելու նպատակով երեկ՝ օգոստոսի 17-ին, ՌԴ ԶՈւ մասնագետները ավելի քան 20 ուսումնական ականապատ դաշտ են ստեղծել:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից

«Փոխգործակցություն-2016» հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում, որին մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողները, ՌԴ Պսկովի զորավարժարանում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի մասնագետները տեղադրել են ավելի քան 5 տոննա ընդհանուր քաշով իմիտացիոն միջոցներ, որոնք վարժանքների ընթացքում կստեղծեն իրական պայթուցիկի էֆեկտ:

Կառուցված ականապատ տարածքները, արգելքները նպատակ ունեն ստուգել մասնակցող ստորաբաժանումների՝ պատերազմական գործողությունների ընթացքում հակառակորդի ստեղծած նմանատիպ խոչընդոտները հաղթահարելու ունակությունները: Դաշտերի ստեղծմանը ներգրավվել է ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի շուրջ 500 ինժեներ և 50 միավոր ինժեներական տեխնիկա:

Նշենք, որ օգոստոսի 16-ին Ռուսաստանի Պսկովի և Լենինգրադյան շրջանների 3 հատուկ մասնագիտացված զորավարժարաններում մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են 6000 զինծառայող և 1000 տեխնիկա, այդ թվում՝ ՀԱԽԿ օպերատիվ արձագանքման ուժերի 1300 զինծառայողները: Զորավարժությանը մասնակցում է նաև Հայաստանը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *