[Թարմացված] Թուրքիայում ահաբեկչությունների հետևանքով 6 սպանված, շուրջ 370 վիրավոր

Օգոստոսի 18-ի լույս գիշերը և առավոտյան, նախնական տվյալներով «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) պայթուցիկով բեռնված մեքենաներ է պայթեցրել Վանի և Էլյազիգի (Խարբերդ) ոստիկանական բաժանմունքների դիմաց, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է առնվազն 6, վիրավորվել՝ 153 մարդ, որոնց թվում նաև տասնյակ ոստիկաններ:  Այս մասին հայտնում է (1, 2) թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Վանում, վերջին տվյալներով, սպանվել է 3 քաղաքացի, վիրավորվել՝ 20 ոստիկան և 53 քաղաքացի, Էլյազիգում՝ 3 ոստիկան սպանվել է, 110-ը՝ վիարվորվել: Էլյազիգում վիրավորվածներից 10-ի վիճակը ծանր է գնահատվում:

Թարմացում. Վերջին տվյալներով՝ Էլյազիգում վիրավորների թիվը հասել է 217-ի, որոնցից 20-ի վիճակը ծանր է գնահատվում:

Վանի նահանգապետարանը հայտնել է, որ միջադեպից հետո ուժայինները կարողացել են PKK-ի մեկ վիրավոր զինյալ ձերբակալել: Շրջանում օդային աջակցությամբ հակաահաբեկչական գործողություն է սկսվել:

Ականատեսներից մեկը նշել է, որ պայթյունից վնասվել են նաև ոստիկանական բաժանմունքին մոտ տեղակայված տները: Պայթյունից հետո նույն շրջանում նաև կրակոցների ձայներ են լսվել:

Էլյազիգի ոստիկանատանը կազմակերպված պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 3 ոստիկան, վիրավորվել՝ շուրջ 100 անձ:

PKK-ի աղբյուրներից մեկը հայտնում է, որ իրենց ունեցած տվյալներով, սպանցվել է առնվազն 30 ոստիկան:

Ահաբեկչական պայթյուն Վանի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ

Ահաբեկչական պայթյուն Վանի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ

Պայթյուն Էլյազիգի (Խարբերդ) ոստիկանատան մոտ

Պայթյուն Էլյազիգի (Խարբերդ) ոստիկանատան մոտ

2 responses to “[Թարմացված] Թուրքիայում ահաբեկչությունների հետևանքով 6 սպանված, շուրջ 370 վիրավոր

  1. Pingback: Բիթլիսում զինվորական մեքենա է պայթեցվել, 6 ուժային սպանվել է | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *