ՌԴ ռազմաբազան Հայաստանում ՀՄՄ-ների ստորջրյա մարզումների լողավազան է կառուցել

Հայաստանում ՌԴ 102րդ ռազմաբազայի բարձրլեռնային «Կամխուդ» զորավաժարանում մարտական մեքենաների ստորջրյա մարզումների և մարտական պատրաստության նորմատիվների համար հատուկ լողավազան է կառուցվել։ Ջրավազանի տարածքը շուրջ 1 հեկտար է։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

ՀՄՄ-ների մարզումների համար նախատեսված լողավազանի շինարարությանը ներգրավվել են ավելի քան 100 զինծառայող և 20 միավոր ռազմակն տեխնիկա։

Բացի ՀՄՄ-ների վարորդներից, այս լողավազանում ջրային արգելքներ հաղթահարելու մեխանիզմները կմարզեն նաև տանկերի անձնակազմերը։ Բացման արարողությանը զրահատեխնիկա վարելու հրահանգիչները ջրային այս արգելքը հաղթահարել են ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայով՝ ցույց տալով արգելքի հաղթահարման մի շարք եղանակներ։

Բացի այդ, բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների տարածքում կառուցվել են տանկիստների թեթև ստորջրյա մարզումների, տանկի կորպուսը ջրի մեջ ընկղմելու, ստորջրյա պայմաններում տանկի շահագործման, խորտակվելու դեպքում զրահատեխնիկայի անձնակազմին տարհանելու մարզումների ուսումնական գոտիներ։

Ավելացնենք, որ ներկայումս «Ալագյազում» ընթացքի մեջ են Տ-72Բ տանկերի համար նմանատիպ հատուկ ջրավազանի կառուցման աշխատանքները, որոնք, ինչպես առավել վաղ հայտնել էին ՀՌՇ մամուլի ծառայությունից, նույնպես պետք է օգոստոսին ավարտվեն։

One response to “ՌԴ ռազմաբազան Հայաստանում ՀՄՄ-ների ստորջրյա մարզումների լողավազան է կառուցել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *