1000 ՌԴ ԶՈւ դեսնատայիններ մասնակցելու են Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությանը

ՌԴ օդադեսանտային ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են Հայաստանում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հերթական զորավարժությանը մասնակցել նույն անձնակազմով, որով այժմ ներգրավված են «Փոխգործակցություն-2016» զորավարժությանը՝ ՌԴ տարածքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

ՌԴ օդադեսանտային զորքերը վարժանքների ժամանակ․ (արխիվ)

ՌԴ օդադեսանտային զորքերը վարժանքների ժամանակ․ (արխիվ)

Այս մասին ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալը հայտնել է օգոստոսի 16-ին Ռուսաստանի Պսկովի և Լենինգրադյան շրջանների 3 հատուկ մասնագիտացված զորավարժարաններում մեկնարկած ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են 6000 զինծառայող և 1000 տեխնիկա:

Զորավարժությանը ՌԴ օդադեսանտային ուժերը ներգրավված են ավելի քան 1000 դեսանտայիններ։ Հաջորդ վարժանքներին, որոնք ռոտացիայի կարգով պետք է անցկացվեն Հայաստանում, ամենայն հավանականությամբ՝ արդեն հաջորդ տարի, ՌԴ օդադեսանտայինները ծրագրում են մասնակցել նույն կազմով։

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2015-ին զորավարժությունն անցկացվել է Ռուսատսանում, 2014-ին՝ Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

2 responses to “1000 ՌԴ ԶՈւ դեսնատայիններ մասնակցելու են Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությանը

  1. Pingback: Ընթացքի մեջ է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *