Հայաստանում ՌԴ հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի բարձրլեռնային «Ալագյազ» զորավաժարանում տանկերի ստորջրյա մարզումների և մարտական պատրաստության նորմատիվների համար հատուկ լողավազանի շինարարական աշխատանքներ են սկսվել: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016-ի օգոստոսին:
Համաձայն հայտարարության՝ 100 x 75 մետր տարածքով բետոնապատ հատուկ ջրամբարը տանկային միավորման ստորաբաժանումների զինծառայողներին թույլ կտա փորձարկել տանկերը 5 մետր խորությամբ սուզված վարելու մեխանիզմները:
Մինչ անմիջապես ջրամբարի տարածքում վարժանքների սկիզբը, զինծառայողները պետք է յուրացնեն տանկերը սուզման նախապատրաստելու մեխանիզմները: Բացի այդ, ՌԴ ռազմաբազայի տանկիստները պետք է սովորեն զրահամեքենայի խորտակման, թթվածնային քաղցի առաջացման, թունավոր նյութերով վարակվելու և տեխնածին աղետների դեպքում գործելու մեխանիզմները:
Տանկի մեխանիկ-վարորդները պետք է յուրացնեն կողմնացույցի միջոցով տանկը վարելու նրբությունները:
Նշենք, որ նախկինում Անդրկովկասում ՌԴ հարավային ռազմական շրջանի զինծառայողները ստորջրյա վարելու հմտությունները յուրացնում էին ՌԴ տարածքում տեղակայված նմանատիպ ուսումնական կենտրոններում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info
Pingback: ՌԴ ռազմաբազան Հայաստանում ՀՄՄ-ների ստորջրյա մարզումների լողավազան է կառուցել | Ռազմ.info
Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները ջրասուզման վարժանքներ են անում | Ռազմ.info