Զինծառայողներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել․ զոհեր չկան • Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին • Արցախում ստեղծվում է C4ISR ժամանակակից համակարգ • Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը • ՊԲ հրամանատարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին • Բելառուսի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էր • ՀՀ ՊՆ-ում քննարկել են խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը • ՀՀ ԶՈւ զորամասերում և ՊԲ-ում մեկնարկել է 2016թ. ամառային ուսումնական փուլը • ՀԱՊԿ շրջանակներում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր • «Ասպար արմսը» զենքի արտադրության-նորոգման արտոնագիր է ստացել • Անցկացվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը • 1000 ՌԴ ԶՈւ դեսանտայիններ կմասնակցեն Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017»-ին • ՀՀ ԶՈւ 4-րդ ԲԿ-ն և ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան կմտնեն հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ․ RG • ՌԴ ռազմաբազան Հայաստանում ՀՄՄ-ների ստորջրյա մարզումների լողավազան է կառուցել • Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները ջրասուզման վարժանքներ են անում Ալագյազի նորակառույց լողավազանում • ԵԱՀԿ դիտարկում ադրբեջանական Աղստաֆայի շրջանի ուղղությամբ • ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը հրամանատարի նոր տեղակալ ունի։

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին • ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստի մասնակիցները Երևանում • ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ • ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից Լևոն Մնացականյանը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին
• Օգոստոսի 15-ի առավոտյան Երևան–Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, կողաշրջվել է պաշտպանության նախարարությանը պատկանող «Սադկո» ավտոմեքենան, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ են տեղափոխվել բժշկական կենտրոններ: Զոհեր չկան, զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն։
• Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության համակարգող Անն Շտիգլիցին և ԱՄՆ ՊՆ ռազմաքաղաքական համագործակցության կենտրոնի խաղաղապահ ծրագրերի պատասխանատու Թիմոթի Բրնին: Պաշտոնյաները քննարկել են խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը։
• Օգոստոսի 12–14 ապրիլյան մարտերից հետո պաշտպանական ոլորտում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախի կառավարության հրավերով առաջնագծի դիրքեր են այցելել ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, ով հայտնում է, որ Արցախում ստեղծվում է զորքի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության և տեղադիտման(Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance — C4ISR) ժամանակակից համակարգ։
• Օգոստոսի 16-ին Արցախի պաշտպանության բանակում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Օգոստոսի 16-ից ՀՀ ԶՈւ զորամասերում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` ամառային ուսումնական փուլի շրջանակում իրականացվող միջոցառումները: Անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, ստորաբաժանումները մարտական պատրաստականության տարբեր աստիճանի բերելու վարժանքներ:
• Օգոստոսի 16-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիների, այդ թվում` Կովկասի ռազմաքաղաքական իրադրությունը, նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները: Նիստի շրջանակներում նուն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ գործընկերջը՝ բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին: Կողմերը քննարկել են երկկողմն ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։
Նույն նիստի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է նաև ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպումը: Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին Երևան են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները։
• Օգոստոսի 17-ին, համաձայն Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի, մեկնարկել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի պաշտոնական այցը Հայաստան:

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը
• Օգոստոսի 18-ին Հայաստանի կառավարությունն իր որոշումներից մեկով հայաստանյան «Ասպար արմս» ընկերությանը «Զենքի / քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում / արտադրության» արտոնագիր է տվել՝ երեք տարով:
• Օգոստոսի 16-18-ը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ անցկացվել է «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը, որի ընթացքում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների դիվիզիոնը հրթիռակոծել է պայմանական հակառակորդի կենդանի ուժը և տեխնիկայի կուտակումները:
Վարժանքները մարտական պայմաններին հնարավորինս մոտեցնելու նպատակով օգոստոսի 17-ին ՌԴ ԶՈւ մասնագետները ավելի քան 20 ուսումնական ականապատ դաշտ են ստեղծել: Օգոստոսի 18-ին ՌԴ Պսկովի շրջանում շարունակվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժության ավարտին իջեցվել է դեսանտ, որը գրավել է պայմանական հակառակորդի ավիաբազան։
«Փոխգործակցություն-2016» զորավարժությանը ՌԴ օդադեսանտային ուժերը ներգրավված էին ավելի քան 1000 դեսանտայիններով։ Հաջորդ ՀԱՊԿ վարժանքներին, որոնք ռոտացիայի կարգով պետք է անցկացվեն Հայաստանում, ամենայն հավանականությամբ՝ արդեն հաջորդ տարի, ՌԴ օդադեսանտայինները ծրագրում են մասնակցել նույն կազմով։
• Օգոստոսի 16-ին Հայաստանում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո ռուսաստանյան «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը տեղեկություն է հրապարակել, որ, ամենայն հավանակությամբ, ՀՀ ԶՈւ 4-րդ ԲԿ-ն և ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան կմտնեն Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ:
• Հայաստանում ՌԴ 102րդ ռազմաբազայի բարձրլեռնային «Կամխուդ» զորավաժարանում մարտական մեքենաների ստորջրյա մարզումների և մարտական պատրաստության նորմատիվների համար հատուկ լողավազան է կառուցվել։
• Օգոստոսի 15-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Վերջինս հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին:
• Օգոստոսի 17-ին, Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ հերթական ճեպազրույցն է եղել, որն անցկացրել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Ներկա են եղել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականը։ Այնուհետև անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանի մշտադիտարկում, խախտումներ չեն արձանագրվել։
• Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի «Ալագյազ» բարձլեռնային զորավաժարանում տանկային անձնակազմերի համար կառուցվել է 200 քմ մակերեսով և 5 մետր խորությամբ ստորջրյա պատրաստության համալիր, որտեղ Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները ջրասուզման վարժանքներ են անում։
• Ռուսաստանի նախագահի հրամանով ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևը նշանակվել է ՀՌՇ-ի հրամանատարի տեղակալ։ ՀՌՇ կազմի մեջ է մտնում նաև Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան։
Տարածաշրջանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ:
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ: