ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանը

ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ

ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և դրա հետևանքները: Ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքները՝ բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման առումով:

Նշենք, որ նույն օրը՝ երեկոյան, ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի Մովսես գյուղի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ ամերիկացիներին տեղեկացրել են խաղաղապահ առաքելություններում ՀՀ ԶՈւ խաղաղապահների ներգրավվածության և նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ:

Նշենք, որ խաղաղապահության ոլորտը հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հիմնական ուղղություններից է: Մյուս ուղղություններից են ՀՀ ԶՈւ պրոֆեսիոնալ սերժանտական կազմի պատրաստումը և համատեղ վարժանքները: Բացի այդ ԱՄՆ-ի՝ Հայաստանին տված ռազմական օգնության ծրագրերին և ծավալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *