Նախօրեին Ադրբեջանի զինուժը կրակել է Տավուշի Մովսես գյուղի ուղղությամբ, հայկական կողմից տուժողներ չեն եղել։ Հայկական զինուժը պատասխան կրակ չի բացել, քանի որ թշնամու կրակողները եղել են անկանոն։ Այս մասին տեղեկությունները Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակը նաև տեղեկացրեց, որ գիշերվա ընթացքում նույնպես եղել են կրակոցներ, սակայն դրանք քիչ են եղել, և ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է եղել։
Ավելի վաղ ՊԲ կայքը հայտնել էր, որ ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այս գիշերվա ընթացքում Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ նույնպես եղել են կրակոցներ, ինչին հայկական կողմը չի պատասխանել։
Pingback: ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info