Կաբարդինո-Բալկարիայում անցկացվում են հակաահաբեկչական վարժանքներ

Հունիսի 15-ին Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ուժային բոլոր կառույցների համար մեկնարկել է հատուկ հակաահաբեկչական վարժանք: Ըստ սցենարի՝ ռուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության Կաբարդինո-Բալկարիայի մասնաճյուղը Նալչիկում շրջափակել է զինյալների խումբը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով ուժային կառույցներին:

Կաբարդինո Բալկարիայում զինյալ է ոչնչացվել

Պատասխան գործողությունների ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի օպերատիվ շտաբը շրջափակել է շրջանը: Ուժայինների խնդիրն է ազատել հեռուստառադիոընկերության աշխատակիցներին և ոչնչացնել ահաբեկիչներին: Մասնակիցները պիտի հաշվի առնեն նաև, որ զինյալները հնարավոր է ականապատել են ընկերության որոշ կառույցներ:
Վարժանքները դեռևս շարունակվում են:

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Կաբարդինո-Բալկարիան, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Վերջին շրջանում այնտեղ հակաահաբեկչական 2 խոշոր գործողություն է արվել, որի ժամանակ սպանվել են ԻՊ-ի տեղի պարագլուխները:
2015թ. նոյեմբերի 10-ին Նալչիկում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ժամանակ սպանվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի ղեկավար Ռոբերտ Զանկիշիևը։ Նա դաշնային հետախուզման մեջ էր, հայտնի էր «Աբդուլլա» անունով։

Ընդամենը մի քանի օր անց՝ նոյեմբերի 22-ին, դարձյալ Նալչիկում հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվեց 14 զինյալ։ Վերջիններս «Իսլամական պետության» տեղի ներկայացուցիչներն էին: Սպանվածների մեջ էր նաև Կաբարդինո-Բալկարիայում ԻՊ զինյալների նորանշանակ ղեկավար Յուրի Բիցուևը։ Վերջինս փոխարինել էր ԻՊ տեղի նախկին պարագլուխ Ռոբերտ Զանկիշիևին:

One response to “Կաբարդինո-Բալկարիայում անցկացվում են հակաահաբեկչական վարժանքներ

  1. Pingback: Կաբարդինո-Բալկարիայում հակաահաբեկչական գործողության ժամանակ 1 հոգի սպանվել է, 1-ը՝ ձերբակալվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *