Այսօր՝ հունիսի 7-ին, Ռուսաստանի Ռոստովի երկրամասում և Ղրիմում մեկնարկել է եռօրյա զորավարժություն, որին մասնակցում են օդաչուներ, տեխնիկներ, թռիչքների ղեկավարներ: Վարժանքներին ներգրավված են 2500 զինծառայող և 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «զորավարժության ժամանակ օգտագործվելու է 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիթ, այդ թվում՝ Մի-28Ն, Կա-52 և Մի35Մ ուղղաթիռներ, ԱՆ-12, ԱՆ-26 բեռնատար ինքնաթիռներ, ինչպես նաև երկտեղանոց Սու-30ՍՄ և արդիականացված Սու-27 կործանիչներ»:
Հիշեցնենք, որ վարժանքներ են իրականացնում նաև Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները, Հյուսիսային Օսիայի մոտոհրաձիգները: