Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում մեկնարկել է ՌԴ զինված ուժերի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի առանձին գումարտակների ինքնագնաց հրետանային մարտկոցների անձնակազմերի վարժանքներ: Ներգրավված է 50 զինծառայող և 15 միավոր «Նոնա» ինքնագնաց հետևակային համակարգ: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժության առաջին փուլում մարտկոցների անձնակազմերը հասել են նշանակված վայր, որից հետո ինքնագնաց հրետանային համակարգի անձնակազմերը բացազատել են այն, բերել մարտական վիճակի: Դրանից հետո զինծառայողներն անհատական նորմատիվներ են հանձնել:
Պարապմունքների հաջորդ փուլում զինծառայողներն իրականացնելու են հետախուզում և կրակի վարում, ինչպես նաև աշխատելու են մարտական պայմաններում անձնակազմների փոխգործակցության բարելավման ուղղությամբ:
Pingback: Ռոստովում և Ղրիմում մեկնարկել են օդաչուների եռօրյա վարժանքներ | Ռազմ.info
Pingback: Դաղստանում ՌԴ զինված ուժերի ՀՌՇ-ի մոտոհրաձգային բրիգադի նորակոչիկները վարժանքներ են անում | Ռազմ.info
Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղում մեկնարկել են հրամանատարաշտաբային վարժանքներ | Ռազմ.info