Հայաստանում վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի հետախույզները

Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախույզ զինծառայողները 100 կմ-անոց երթով մեկնել են «Փամբակ» զորավարժարան, որտեղ մեկնարկում է նրանց ճամբարային հավաքը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների վարժանք

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների վարժանք

Երթի ընթացքում հետախուզական ստորաբաժանումները նաև հակադիվերսիոն վարժանքներ են անցկացրել, չեզոքացրել են պայմանական հակառակորդի դարանակալած դիվերսիոն խմբերին:

Հետախույզների գործողություններին հրամանատարությունը հետևել է ռազմաբազայի «Գրանատ», «Լեյեր» և «Զաստավա» անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Ընդհանուր առմամբ վարժանքներին ներգրավված է 102-րդ ռազմաբազայի 300 հետախույզ զինծառայող և մոտ 50 միավոր ռազմական տեխնիկա: Ճամարային հավաքի ընթացքում հետախույզները լեռնամագլցման և հատուկ պատրաստության վարժանքներ են անցկացնելու:

Նշենք, որ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների վարժանքների մասին հայտնի էր դարձել ավելի վաղ: Մարտի 2-ին ռազմաբազայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինծառայողները մասնավորապես պարապելու են դարանակալել և հանկարծակի հարձակվել հակառակորդի դիվերսանտների վրա՝ այդ ընթացքում կատարելագործելով նաև հաստիքային զինատեսակներով և ռազմական տեխնիկայով կրակելու հմտությունները:

Զորավարժության ընթացքում զինծառայողները կատարելու են նաև մարտավարական և կրակային առաջադրանքներ, անցկացնելու են կապի ապահովման, տեղագրության, ինժեներական և հատուկ պատրաստության, ինչպես նաև մերձամարտի պարապմունքներ և բարդ պայմաններում մեքենավարման դասեր:

One response to “Հայաստանում վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի հետախույզները

  1. Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի հետախույզները լեռնագնացության վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *