Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի շուրջ 300 հետախույզներ «Փամբակ» զորավարժարանի տարածքում սկսել են լեռնագնացության մեկշաբաթյա վարժանքներ: Այս մասին մարտի 14-ին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը:
Ներկայումս հետախույզները փորձարկում են ձնապատ լեռնալանջերով տեղաշարժվելու մեխանիզմները, հաղթահարում բարձրունքներ և խորատներ:
Զորավարժության վերջին փուլում հետախույզները պետք է բարձրանան Արագած և Շեգգյոլ լեռները: Վարժանքների ընթացքին ղեկավարները հետևելու են «Նագոդչիկ–2» և «Օրլան–10» հետախուզական անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին «Փամբակ» զորավարժարանում մեկնարկել էր ռուսաստանյան ռազմաբազայի հետախույզների ճամբարային հավաքը: