ՀՀ ՊՆ-ում ամփոփել են փետրվարի աշխատանքների արդյունքները

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է 2016թ. փետրվարին զինված ուժերում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների քննարկման, ինչպես նաև մարտի հիմնական անելիքների նախանշման աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զինված ուժերում ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հաշվետու ժամանակահատվածում զորամասերում ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, զինված ուժերի կիրառման պլանների ճշտումների ուղղությամբ կատարված աշխատանքների վրա:

Նշելով, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով շարունակվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները՝ նախարար Օհանյանն առավել կարևորել է անցկացված մարտավարաշարային պարապմունքները և մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումները, որոնց արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման աշխատանքներին՝ պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *