ԱՄՆ-ն հատուկ նշանակության ուժեր է տեղակայելու Իրաքում

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարում Իրաքի կառավարական ուժերին, ինչպես նաև քրդական Փեշմերգեին օգնելու նպատակով ԱՄՆ-ն հատուկ նշանակության ստորաբաժանում է տեղակայելու Իրաքում։ Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի «Դելտա» ստորաբաժանման մարտիկներ

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի «Դելտա» ստորաբաժանման մարտիկներ

Քարթերը նշել է, որ ստորաբաժանումը Իրաքի կառավարական ուժերին, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զինված ուժերն տրամադրելու է հետախուզական տվյալներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ավելի համակարգված դարձնելու համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ հետախուզական տվյալներ տրամադրելուց բացի, նոր ուժերը կիրականացնեն հատուկ նշանակության գործողություններ, մասնավորապես՝ գերիների ազատագրում, ԻՊ պարագլուխների ձերբակալում։

Հավելենք, որ Իրաքում տեղակայվելիք ստորաբաժանումը, ենթադրաբար, լինելու է շուրջ 200-հոգանոց։

Նշենք նաև, որ առավել վաղ ԱՄՆ հայտարարել էր Սիրիայի հյուսիսում շուրջ 50-հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում տեղակայելու մտադրության մասին։

Դեկտեմբերի 1-ին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, փոխանցելով լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի հաղորդած տեղեկությունը, նշել էին, որ ԱՄՆ 50-հոգանոց ստորաբաժանումն արդեն իսկ տեղակայվել է Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքում։ Սակայն այս տեղեկությունն ամերիկյան կողմը դեռևս չի հաստատել։

One response to “ԱՄՆ-ն հատուկ նշանակության ուժեր է տեղակայելու Իրաքում

  1. Pingback: Իրաքը ոչ մի երկրից չի խնդրել ցամաքային զորքեր ուղարկել. Իրաքի վարչապետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *