Բունդեսվերի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Գերմանիայի բունդեսթագում հաստատվելուց հետո ԻՊ դեմ պայքարի շրջանակներում 6 Tornado հետախուզական ինքնաթիռներ, ինչպես նաև մեկ ֆրեգատ է տեղակայվելու Թուրքիայում ու այդ երկրի ջրային տարածքներում։ Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեռևս նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան ևս ցանկանում է ընդլայնել իր մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարվող պայքարում՝ պատրաստ լինելով օժանդակել Ֆրանսիային։
Այդ նպատակով Գերմանիան նախատեսում է մեկ տարի ժամկետով 1200 զինվորականներ, 6 Tornado հետախուզական ինքնաթիռ, նաև մեկ տրանսպորտալիցքավորող ինքնաթիռ ներգրավել ԻՊ դեմ պայքարում։ Դրանից զատ, Սիրիայում գործողություններ իրականացնելու համար ուղարկված ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի պաշտպանության համար Գերմանիան տեղակայելու է մեկ ֆրեգատ։
Ի հավելումն այս հայտարարության՝ 2015-ի դեկտեմբերի 1-ին Բունդեսվերի մամուլի խոսնակ Յենս Ֆլոսդորֆը հայտարարել է, որ բունդեսթագում հաստատվելու պարագայում՝ մյուս շաբաթ արդեն 2 միավոր հետախուզական ինքնաթիռ կտեղակայվի Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, իսկ մնացած ինքնաթիռները տեխնիկական խնդիրների պատճառով կտեղակայվեն 2016-ի հունվարից։
Նշվում է, որ ԻՊ դեմ պայքարում ձեռնարկվելիք նոր միջոցառումները Գերմանիայի համար կարժենան շուրջ 142 մլն դոլար։
Pingback: Բրիտանական օդուժն առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայում | Ռազմ.info
Pingback: Թուրքիան իր ավիաբազան է տրամադրել է Ֆրանսիային՝ ԻՊ-ին հարվածելու համար | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info
Pingback: Գերմանիայի առաջին երկու հետախուզական ինքնաթիռներն արդեն Թուրքիայում են | Ռազմ.info
Pingback: Գերմանիան սկսել է օդային գործողությունները Սիրայում | Ռազմ.info
Pingback: Գերմանիայի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում տեղակայված գերմանական Tornado-ները կսկսեն ԻՊ դեմ գիշերային հետախուզությունը | Ռազմ.info
Pingback: Գերմանիան հնարավոր է ընդլայնի իր մասնակցությունը ԻՊ դեմ պայքարում | Ռազմ.info
Pingback: Գերմանական ստորաբաժանումը ևս մեկ տարի կմնա Թուրքիայի ավիաբազայում | Ռազմ.info