Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են ամբողջապես փակել թուրք-սիրիական սահմանը. ԱՄՆ պետքարտուղար

Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովի ավարտին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը։ Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ սահմանը փակվելու է՝ դեպի Սիրիա ահաբեկիչների մուտքը կանխելու, ինչպես նաև Սիրիայից Թուրքիա մաքսանենգ ապրանքերի առաքումը կասեցնելու համար։

Ավելացնենք, որ խոսքը Ջերաբլուս-Քիլիս քաղաքների միջև գտնվող շուրջ 98 կմ երկարությամբ բաց հատվածի մասին է։ Այդ հատվածով իրականացվում է ահաբեկիչների ազատ մուտք, ինչպես նաև Սիրիայից Թուրքիա են ուղարկվում մաքսաննեգ ապրանքներ։ Մասնավորապես խոսքը ԻՊ- կողմից նավթի անօրինական առաքման մասին է, ինչի մասին վերջերս հայտարարել էր նաև ՌԴ նախագահը։

Քերրին տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ քննարկվելու է սահմանի բաց հատվածում ռազմաօդային և ցամաքային անհրաժեշտ ուժերի տեղակայման խնդիրը։ Թուրքական ուժերի հետ սահմանը փակելու հարցում համագործակցելու է նաև ԻՊ դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։

ԱՄՆ-ի հետ նոր համատեղ գործողությունների մասին դեռևս նոյեմբերի 9-ին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ում հայտարարությունը նոյեմբերի 10-ին կրկնել և հաստատել էր երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով նաև ԻՊ դեմ պայքարելու համար Թուրքիայի կողմից նոր ավիաբազաներ տրամադրելու պատրաստակամության մասին։ Իսկ նոյեմբերի 12-ին արդեն հայտնի էր դարձել ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից ԻՊ-ի դեմ համատեղ մշակվող նոր ծրագրի մասին։

Ավելացնենք, որ ներկայում Սիրիայում և Իրաքում հսկայական տարածքներ վերահսկող «Իսլամական պետություն» խմբավորումն իր շարքերը համալրում է մասնավորապես նաև Թուրքիայից Սիրիա անցնող զինյալներով: Իր եկամտի աղբյուր նավթը նույնպես «Իսլամական պետությունը» վաճառում է մասնավորապես նաև թուրք-սիրիական սահմանում:

Թուրք-սիրիական սահմանի այդ «բաց» հատվածը (քարտեզում նշված է որպես «անվտանգ գոտի») մոտավորապես ընկնում է Եփրատից, Սիրիայի Ջերաբլուս քաղաքից դեպի արևմուտք և ձգվում մինչև Սիրիայի Ազազ, Թուրքիայի Քիլիս քաղաքների մոտ: «Բաց» հատվածից դեպի արևմուտք և դեպի արևելք ընկած տարածքները հսկում են Սիրիայի քրդական ուժերը, որոնց դաշնակից է համարում Միացյալ Նահանգները և որոնց նկատմամբ թշնամական է տրամադրված Թուրքիան: