Ռամզան Աբդուլատիպով. «Դաղստանում այժմ հաշվվում է 30-40 ընդհատակյա զինյալ»

Նոյեմբերի 17-ին Դաղստանի նախագահ Ռամզան Աբդուլատիպովը ռուսաստանյան «Գովորիտ Մոսկվա» ռադիոընկերության ենթերում խոսել է այդ հանրապետությունում զինյալների թվի ու ուժայինների կատարած աշխատանքի մասին՝ նշելով, որ մեկ ու կես տարվա ընթացքում Դաղստանում ահաբեկչություն չի եղել։ Այս մասին հայտնում է ռադիոընկերության կայքը։

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Կովկասի հանրապետությունների քարտեզ

«Եթե 2012 թվականի տվյալներով մենք 240 ահաբեկչական ուղղության հանցագործություն ունեինք, ապա 2014 թվականին 12 էր։ Այժմ Դաղստանում 30-40 մարդ է հաշվվում այդպիսի ընդհատակյա խմբերում։ Չնայած կան նաև հսկայական թվով մարդիկ, ովքեր պետության սահմաններից դուրս են»,—հայտնել է Աբդուլատիպովը։

Սրան զուգահեռ Դաղստանի ղեկավարը նշել է նաև, որ երկրում ստվերային տնտեսությունն առաջվա պես գործում է և ահաբեկչական խմբավորումների համար ֆինանսավորման աղբյուր դառնում։

Հարկ է նշել, որ թեև Աբդուլատիպովը նշում է, որ ահաբեկչությունների թիվն ու այժմ հանրապետությունում գործող զինյալների թիվը քիչ է, սակայն Դաղստանը չի դադարում մնալ Հյուսիսային Կովկասի ամենաթեժ կետը։ Այս տարվա ընթացքում զինված բախումների զոհ են դարձել մոտ 100 հոգի(Տես Razm.info-ի կազմած ժամանակագրությունում), տասնյակից ավելի մարդ էլ վիրավորվել է։

Տեղեկացնենք նաև, որ 2014 թվականին զինված բախումների ընթացքում սպանվել է 208 մարդ։

3 responses to “Ռամզան Աբդուլատիպով. «Դաղստանում այժմ հաշվվում է 30-40 ընդհատակյա զինյալ»

  1. Pingback: Դաղստանի 3 շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ | Ռազմ.info

  2. Pingback: Դաղստանում ոչնչացվել է ԻՊ-ին հավատարմություն հայտնած 3 զինյալ | Ռազմ.info

  3. Pingback: Դաղստանից շուրջ 900 հոգի Սիրիայում կռվում է զինյալների շարքերում. Դաղստանի ՆԳՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *