Դաղստանից շուրջ 900 հոգի Սիրիայում կռվում է զինյալների շարքերում. Դաղստանի ՆԳՆ

Դաղստանցի մոտ 900 մարդ այժմ Սիրիայում կռվում է զինյալների շարքերում։ Նրանք Սիրիա են գնացել իրենց ընտանիքների և երեխաների հետ։ Վերջիններս այժմ դաշնային հետախուզման մեջ են։ Այս մասին դեկտեմբերի 10-ին տեղեկացնում է ռուսաստանյան « ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դաղստանի ներքին գործերի նախարար Աբդուրաշիդ Մագոմեդովին։

Դաղստանի զինյալներ

Դաղստանի զինյալներ

ՆԳ նախարարը հայտնել է նաև, որ թեև վերջին մի քանի տարվա ընթացքում հանրապետությունում իրավիճակը կայուն է, այնուամենայինիվ, ուժային կառույցներն ամեն օր դաղստանյան զինված խմբավորումներին գտնելու ու չեզոքացնելու ուղղությամբ են աշխատում։

Լրատվական գործակալության տվյալներով՝ Մագամեդովը նշել է, որ Դաղստանում այժմ թեժ կետեր են համարվում լեռնային մի քանի շրջաններ, ինրչպես օրինակ՝ Շամիլսկի, Գունիբսկի, Ցումադինսկի, Ցունտինսկի, Խունզախսկի շրջանները։

Այսօր էլ՝ դեկտեմբերի 11-ին, հայտնի դարձավ, որ Դաղստանի Ցումադինսկի շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ՝ զինյալների գտնելու և չեզոքացնելու համար։

Հավելենք, որ վերջերս Դաղստանի նախագահ Ռամզան Աբդուլատիպովը հայտարարել էր, որ այժմ Դաղստանում 30-40 մարդ է հաշվվում այդպիսի ընդհատակյա խմբերում։ Չնայած կան նաև հսկայական թվով մարդիկ, ովքեր պետության սահմաններից դուրս են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *