Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Արցախ է վերադարձվել այս տարվա մարտի 22-ին ադրբեջանական կողմն անցած շարքային-պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը։ Զինծառայողը վերադարձվել է Արցախի Բաշ Քարվյանդ գյուղի մոտակայքում։ Այս մասին տեղեկացնում է Արցախպրես լրատվական կայքը՝ հղում անելով Արցախի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանին։
Անդրանիկ Գրիգորյանի վերադարձի լուրը Razm.info-ի հետ զրույցում վերահաստատեցին նաև ԿԽՄԿ երևանյան գրասենյակից, հավելելով, որ զինծառայողի առողջության և նրա հետ կապված այլ տեղեկությունների հաղորդումը ԿԽՄԿ մանդատով նախատեսված չէ։
Ինչպես տեղեկացնում է Արցախպրեսը, պայմանագրային զինծառայողը մինչև վերադառնալը հավաստիացրել է ԿԽՄԿ աշխատակիցներին, որ իր հոժար կամքով է հետ գալիս։
Հիշեցնենք, որ զինծառայողի՝ ադրեբանական կողմն անցնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները հրապարակեցին վերջինիս սահմանն անցնելու տեսանյութը և «հարցազրույցը», ինչը Ժնևյան կոնվենցիայի խախտում էր։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info