ՀՀ նախագահն ստորագրել է ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիրը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ստորագրել է ՀՀ զինված ուժերի զորացրում և զորակոչ իրականացնելու վերաբերյալ հրամանագիրը։ Ձմեռային զորացրումն ու զորակոչն անցկացվելու են 2015 թվականի նոյեմբեր-2016թ. հունվար ամիսներին։

Ժպտացող զինվոր

Ժպտացող զինվոր

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշվում է, որ նախագահը, ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով, որոշում է.

1. 2015 թվականի նոյեմբեր — 2016 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

3. 2015 թվականի նոյեմբեր — 2016 թվականի հունվար ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

5 responses to “ՀՀ նախագահն ստորագրել է ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիրը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25–31 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Բակո Սահակյանը ստորագրել է ձմեռային զորակոչի հրամանագիրը | Ռազմ.info

  3. Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի կազմակերպման հարցերը | Ռազմ.info

  4. Pingback: Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *