Դաղստանում հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել է 4 զինյալ

Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը Դաղստանի Բույնակսկի շրջանում ուժայինների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է 4 զինյալ, ուժայինների թվում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին։ 

ՌԴ ուժայիններ

ՌԴ ուժայիններ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ուժայինները փորձել են կանգնեցնել առանց պետհամարանիշների երթևեկող մեքենային, սակայն մեքենայի ուղևորները սկսել են կրակել։ Փոխհրաձգության ժամանակ 4 ուղևորն էլ սպանվել է։ Նշվում է, որ սպանվածները «բույնակսկյան» զինված խմբավորման անդամներ էին։

Միջադեպի վայրում հայտնաբերվել են հրաձգային զենք և զինամթերք։ Առայժմ սպանվածների ինքնությունը հայտնի չէ։

Հավելենք նաև, որ հոկտեմբերի 27-ին հայտարարվեց, որ Դաղստանի 6 շրջաններում հանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։ Հատկանշական է, որ վերջին ամսվա ընթացքում գրեթե ամեն օր հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվում զինյալների գնտելու և չեզոքացնելու համար։

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 23-ին Դաղստանի Ունցուկուլսկի շրջանի երկու բնակավայրում հայտարարվել էր հակաահաբեկան գործողության ռեժիմ։ Կատարված օպերատիվ-հետախուզական աշխատանքների ժամանակ հոկտեմբերի 24 սպանվել էր Աբդուլա Նուստաֆաևը։ Պաշտոնական տվյալներով, վերջինս տեղի զինված խմբավորումներից մեկի ակտիվ անդամ է եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *