Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Այսօր` հունվարի 8-ին, ՀՀ կենտրոնական հավաքակայանում մեկնարկել է 2016 թ. ձմեռային զորակոչը: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ զորակոչիկների զինծառայության վայրն ընտրվում է վիճակահանությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

2015թ ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ

2015թ ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ

Պաշտպանության նախարարության ուղերձում նշվում է, որ զինծառայության վայրի ընտրությունը վիճակահանությամբ ապահովում է առավել օրինական և թափանցիկ զորակոչ, նվազագույնի է հասցնում կոռուպցիոն դրսևորումները:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը վերահսկվում է ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով  նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016 թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը ստորագրել էր ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիրը, ըստ որի` 2015 թ. նոյեմբեր — 2016 թվականի հունվար ամիսներին պետք է անցկացվեր ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

One response to “Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 3 – 9 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *