Մինչև տարեվերջ կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպում. Ջեյմս Ուորլիք

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երևանում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մամուլիսի ասուլիսը, որի ժամանակ վերջինս նշել է՝ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում։

Հանդիպման հստակ օրը դեռ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, ինչպես նշել է Ուորլիքը, այն կկայանա դեկտեմբերի վերջին՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների համար անցկացվելիք հանրաքվեից հետո։

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թվիթթերյան միկրոբլոգից

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թվիթթերյան միկրոբլոգից

Ամերիկացի համանախագահը նաև նշել է, որ մինչև նման բարձր մակարդակով հանդիպումը, պետք է ակտիվացնել բանակցային գործընթացն ավելի ցածր օղակներում։ Որպես բանակցային ձևաչափերի օրինակներ նշվել են համապատասխան հանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր ստեղծելը կամ ժողովրդական դիվանագիտության նախագծերը, որոնց համանախագահները ևս պատրաստ են աջակցել: Խոսվել է նաև փախստականների խնդրի մասին։

Նշենք, որ այսօր Երևան են ժամանելու նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրեն (Ֆրանսիա)։ Նախատեսվում է՝ եռանախագահների հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և այց Արցախ, որտեղ վերջիններս դիտարկում կանցկացնեն սահմանագծին, որից հետո կմեկնեն Բաքու։

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը հանդիպումը կայացել է 2014-ի հոկտեմբերի 27-ին՝ Փարիզի Մարինյի պալատում։

One response to “Մինչև տարեվերջ կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպում. Ջեյմս Ուորլիք

  1. Pingback: Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *