Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:04-ի դրությամբ, սպանվել է PKK-ի 2 զինյալ, վիրավորվել է 1 քաղաքացիական, ձերբակալվել է PKK-ի 10 զինյալ, HDP-ի 6 անդամ, YDG-H-ի 37 անդամ, 69 քաղաքացիական, հանձնվել է 1 PKK-ի զինյալ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:
Ջումհուրիեթ․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը, խոսելով հոկտեմբերի 10-ին Անկարայի պայթյունների մասին, ևս մեկ անգամ պնդել է, որ դրանք իրականացրել են ԻՊ-ն և PKK-ն համատեղ։ Նա հակադարձել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի հայտարարություններին, որտեղ վերջինս Անկարայի իրադարձությունների համար մեղադրում էր իշխանությանը։
«Մարդասպան պետություն» ասողերը հաշիվ են տալու այդ խոսքերի համար։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգի Վարթո գավառում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) գավառի մասնաճյուղի ղեկավարը և ևս 5 անդամ՝ PKK-ի անդամ լինելու մեղադրանքով։
Իհլաս․ Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Էֆելեր գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 13 քաղաքացիական` PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) գործողությունների մասնակցելու կասկածանքով։
Իհլաս․ Թուրքիայի Իսպարտա նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) 7 անդամ։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգի Վարթո գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունում ձերբակալվել է 23 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Գյուրոյմաք գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 5 քաղաքացիական՝ հոկտեմբերի 18-ին Քելիքթեփե գյուղում պայթյուն իրականացնելու մեղադրանքով։
Իհլաս․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 2 զինյալ, ևս 2 զինյալ ձերբակալվել է։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է երկու քաղաքացիական՝ հոկտեմբերի 21-ին Սերմենթ մայրուղու պայթյունն իրականացնելու կասկածանքով։
Դողան․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դաղը գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է PKK-ի զինյալների 16 ապաստարան, առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգի Էրզինջան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 6 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփ գավառում բախվել են PKK-ի զինյալները և անվտանգության ուժերը։ Բախումը սկսվել է այն պահին, երբ անվտանգության ուժերը փորձել են խոչընդոտել Դիջլե և Օֆիս թաղամասերի փողոցներում խրամատ փորող զինյալներին։ Վիրավորվել է 1 երեխա, առգրավվել է որոշ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) 30 անդամ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Հըզան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալների գործողություններին մասնակցելու կասկածանքով բերման ենթարկված 5 կասկածյալներից 3-ը ձերբակալվել են։
Դողան․ Թուրքիայի Քոնյա նահանգում PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու կասկածանքով բերման ենթարկված 14 անձանցից 7-ը ձերբակալվել են։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի մեկ կին զինյալ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բինգյոլ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է PKK-ի զինյալների 5 ապաստարան։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ և Շրնաք նահանգներում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի 8 զինյալ։
Դողան․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Շենքայա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 10 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։
Դողան․ Թուրքիայի հարվարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերը հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել են PKK-ի զինյալների ապաստարաններ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին և Դերիք գավառներում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 10 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համգործակցության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը