Դաղստանում սպանված զինյալները «խասավյուրտյան» զինված խմբավորման անդամներ էին

Հոկտեմբերի 17-ին Դաղստանի Խասավյուրտի շրջանում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ընթացքում սպանվել է 4 զինյալ, վիրավորվել է 1 ուժային։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը։

Արդեն հայտնի են սպանվածների անձնական տվյալները՝ 1987 թվականին ծնված Ալխաս Սարդարովը, նույն թվականին ծնված Ռասուլ Սարդարովը, 1990 թվականին ծնված Յասիմ Բատրաևը, 1978 թվականին ծնված Ջումարտ Շիհրագիմովը։ Սարդարովներին ուժայինները փնտրում էին վերջերս Դաղստանում սպանված իմամի սպանության կասկածանքով։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը, սպանվածները հայտնի «Խասավյուրտյան» զինված խմբավորման անդամներ են եղել։

Հավելենք, որ վիրավորվել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչ, իսկ քաղաքացիականներ շրջանում գործողության ժամանակ տուժողներ չեն եղել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին էլ հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել Դերբենդի շրջանում։

One response to “Դաղստանում սպանված զինյալները «խասավյուրտյան» զինված խմբավորման անդամներ էին

  1. Pingback: Դաղստանի Ունցուկուլսկի շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *