Դաղստանի Ունցուկուլսկի շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Դաղստանի Ունցուկուլսկի շրջանի երկու բնակավայրում հայտարարվել է հակաահաբեկան գործողության ռեժիմ։ Կատարվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ զինյալների հայտնաբերման համար։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը՝ հղում անելով ուժային կառույցներին։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Դաղստանի Խասավյուրտի շրջանում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ընթացքում սպանվել էր 4 զինյալ, վիրավորվել էր 1 ուժային։ Սպանվել էին 1987 թվականին ծնված Ալխաս Սարդարովը, նույն թվականին ծնված Ռասուլ Սարդարովը, 1990 թվականին ծնված Յասիմ Բատրաևը, 1978 թվականին ծնված Ջումարտ Շիհրագիմովը։

Հոկտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Սարդարովների տանը հայտնաբերվել էր ինքնաշեն պայթուցիկ նյութ, որը վնասազերծելու ժամանակ ավիրվել է Սարդարով եղբայրների տունը։

Հիշեցնենք, որ ըստ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի՝ սպանվածները հայտնի «Խասավյուրտյան» զինված խմբավորման անդամներ են եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *