Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Դաղստանի Խասավյուրտի շրջանի Քուրուշ գյուղի մզկիթից դուրս գալիս սպանվել է տեղի իմամը՝ Մուհամմդադ Խիդիրովը։ Վերջինս վերադառնալիս է եղել առավոտյան աղոթքից։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Ինչպես նշում է ռուսաստանյան LifeNews լրատվակայքը, իմամը ավանդական իսլամի հետևորդ է եղել։ Վերջինս անընդհատ ծայրահեղականների կողմից ճնշումների է ենթարկվել։
Հայտնի է, որ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն խմբի կողմից կատարված), 222-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի անօրինական շրջանառություն)։
«Կովկասյան հանգույց» լրատվամիջոցն էլ հայտնում է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում սա արդեն 2-րդ իմամի սպանությունն է Հյուսիսային Կովկասում։ Օգոստոսի 20-ին ՌԴ Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերվել է Իրգակլը աուլի (գյուղ) իմամ Զամիրբեկ Մահմուտովի դին։
Pingback: Դաղստանում սպանված զինյալները «խասավյուրտյան» զինված խմբավորման անդամներ էին | Ռազմ.info