Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Կասպից ծովի ավազանում 2015-ի նոյեմբերին կանցկացնի հրամանատարաշտաբային զորավարժություն, որում ընդգրկված կլինի ոչ միայն գերատեսչության փրկարար ծառայությունների անձնակազմը, այլև փրկարարական հատուկ տեխնիկա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Հրապարակման մեջ նշվում է, որ վարժանքներն անցկացվելու են նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության որոնողափրկարարական աշխատանքների վարչության հետ համատեղ։ Ներկայումս ընթանում է սպասվող զորավարժության նախապատրաստական փուլը, որում ներգրավված են նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ԱԻՆ-ի զորավարժությանը ներկա կլինի Իրանի ներքին գործերի փոխնախարարը | Ռազմ.info