Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 20

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ 19:20-ի դրությամբ սպանվել է PKK-ի 7 զինյալ, 1 քաղաքացիական, վիրավորվել է 5 ուժային, 3 քաղաքացիական, ձերբակալվել է առնվազն 22 քաղաքացիական։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Հյուրիյեթ. PKK-ի դեմ օդային գործողությունների ընթացքում Թուրքիայի ԶՈւ-ն երկրի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում ոչնչացրել է զինյալների սպառազինության պահեստներ, թաքստոցներ և այլն:

Բացի այդ, զինվորականները ձերբակալել են նաև 22 մարդու՝ ահաբեկչության նպատակով ապօրինի զենք տեղափոխելու և ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեղադրանքներով (Թուրքիայի իշխանությունները ահաբեկչական են համարում նաև PKK-ն): Առգրավվել է Կալաշնիկովի մեկ ավտոմատ, 7,65 մմ մեկ ատրճանակ, 3 հրացան և այլ սպառազինություն:


Հյուրիյեթ. Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ հուլիսի 20-ին Սուրուչի ահաբեկչությունից հետո մեկնարկած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մինչ օրս PKK-ի և համակիր կազմակերպությունների հետ համագործակցության կասկածանքով ձերբակալվել է 1308 մարդ: Սրանից բացի ևս 276 հոգի ձերբակալվել է ԻՊ և Ալ-Քաիդայի հետ կապեր ունենալու կասկածանքով:

2 ուժային է վիրավովել պայթյունի հետևանքով։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

2 ուժային է վիրավորվել պայթյունի հետևանքով։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում՝ Շափաթան գյուղի մոտակայքում, պայթել է PKK-ի զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Երկու ուժային վիրավորվել է։

Հատուկ գործողություն Քոյայում։ Նկարը՝ դողան լրատվական գործակալության

Հատուկ գործողություն Քոյայում։ Նկարը՝ դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի Քոնյա նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են PKK-ի երիտասարդական թև YDG-H-ի 14 անդամ։

Թունջելիում ավարտվեց հատուկ գործողությունը։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Թունջելիում ավարտվեց հատուկ գործողությունը։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգում ավարտվել է PKK-ի զինյալների դեմ անվտանգության ուժերի հատուկ գործողությունը։

Բախուներ Սիլվանում։ Նկարը՝ Սյոզջյու լրատվական կայքի

Բախուներ Սիլվանում։ Նկարը՝ Սյոզջյու լրատվական կայքի

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիրաբեքիր նահանգի Սիլվան գավառում բախվել են անվտանգության ուժերն ու PKK-ի զինյալները։

Ստամբուլում հարձակվել են HDP-ի շենքի վրա։ Նկարը՝ IMCTV լրատվական կայքի

Ստամբուլում հարձակվել են HDP-ի շենքի վրա։ Նկարը՝ IMCTV լրատվական կայքի

IMCTV.Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաշըբյույուք թաղամասում անհայտ անձինք հարձակվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) մասնաշենքի վրա։


Անադոլու․ Թուրքիայի վարչապետի տեղակալ Յալչն Աքդողանը հայտարարել է, որ PKK-ն շատ լուրջ պարտություն է կրել, և որ այն այժմ խուճապի մեջ է։

«Թուրքիայում ահաբեկչությունը երկար ժամանակ քաղաքական ճնշումների, երկիրը ղեկավարելու, քաղաքական նախագիծ ստեղծելու համար օգտագործցող գործիք է եղել», — նշել է պաշտոնյան:


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով բերման ենթարկված 29 կասկածյալներից երկուսը ձերբակալվել են: Մյուս բերման ենթարկվածների հարցաքննությունը դեռևս շարունակվում է։

Իգդիրում 2 քաղաքացիական է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Իգդիրում 2 քաղաքացիական է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում արդարադատության հանձնաժողովի անունից գործունեություն ծավալելու մեղադրանքով բերման ենթարկված երկու քաղաքացիական է ձերբակալվել։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում PKK-ի զինյալները նռնականետերով հարձակվել են գավառապետարանի վրա։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 3 զինյալ: Ոչնչացվել է 800 կգ պայթուցիկ նյութ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում ծանր վիրավորվել է մեկ ուժային, սպանվել 4 զինյալ:

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա և Շեմդինլի գավառների որոշ շրջաններում հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 4-ը «ռազմական անվտանգության գոտի» է հայտարարվել։

Դողան․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի համանուն գավառում դիմակավորված մի խումբ անձինք պայթուցիկ նյութերով հարձակվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաշենքի վրա։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգում ջրցան մեքենան բախվել է զինվորական զրհապատ մեքենայի։ Արդյունքում մահացել է մեկ քաղաքացիական, ևս մեկ քաղաքացիական և երկու ուժային վիրավորվել են։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Քզլթեփե գավառում բախվել են անվտանգության ուժերն ու ճանապարհը փակած ցուցարարները։ Վիրավորվել է երկու քաղաքացիական:

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *