Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Սոցցանցերից հայտնի է դարձել, որ հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի զինծառայող Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն (Şahkərəmov Ağadadaş Şahkərəm oğlu)։ Պաշտոնական աղբյուրները դեպքի մասին լռում են։

 Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն

Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն

Սպանված զինծառայողին երեկ՝ օգոստոսի 19-ին, հուղարկավորել են Սիյազանի շրջանի Դաղ-Գուշչու գյուղում, որը նրա ծննդավայրն է եղել։

Հավելենք, որ 2015-ի օգոստոսին սա Ադրբեջանի զինված ուժերում և ուժային այլ կառույցներում  մահվան ելքով  4-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։

 Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուի հուղարկավորությունը

Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուի հուղարկավորությունը

Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի սկզբին առաջնագծում Ադրբեջանի բանակի կորուստների բուռն լուսաբանումը ստիպեց Ադրբեջանի ղեկավարությանը սահմանափակել առաջնագծի մասին տեղեկատվությունը։ Գործընթացի շարունակությունն էլ Ադրբեջանի կառավարության երեկվա՝ օգոստոսի 19-ի որոշումն է, որով առաջնագիծ մեկնող լրագրողները պարտադիր պիտի ունենան Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) թույլտվությունը։ Սա նշանակում է, որ այսուհետ ադրբեջանական բանակի կորուստների մասին պաշտոնական աղբյուրներից և լրատվամիջոցներից տեղեկանալը դառնում է էլ ավելի բարդ ու անիրական։

One response to “Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *