[Լրացված] ՊԲ մարտական հենակետում զինծառայող է զոհվել

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Լրացում. Ռազմինֆոյի տեղեկություններով, մահացած զինծառայողի անունը Էդուարդ Մելքումյան է։

3 responses to “[Լրացված] ՊԲ մարտական հենակետում զինծառայող է զոհվել

  1. Pingback: Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքասպանության հասցնելու հոդվածով | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 7–13 հունիսի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *