Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 7–13 հունիսի, 2015

ՊԲ մարտական հենակետում զինծառայող է ինքնասպան եղել • 1-ին ԲԿ զորամասը հարձակողական զորավարժություն է անցկացրել • ՊԲ մոտոհրաձգային բրիգադը հանդիպակաց մարտի սցենարով զորավարժություն է արել • Լիբանան է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների երկրորդ խումբը • ՀՀ ՊՆ-ն և այլ գերատեսչություններ պահեստային կառավարման կետի աշխատանքների կազմակերպման վարժանքներ են արել • Ռազմինֆոն ամփոփել է մայիսին ԶՈւ անձնակազմի կորուստները • ՊՆ-ում բանակցություններ են եղել Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության կազմակերպման վերաբերյալ • ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է Վրաստան, մասնակցել ՆԱՏՕ համաժողովին • Հուլիսի 1-ից բարձրանալու են զինծառայողների կենսաթոշակները

Տ-72 տանկի կրակելու պահը տանկային գումարտակի մարտավարական զորավարժության ժամանակ

Տ-72 տանկի կրակելու պահը տանկային գումարտակի մարտավարական զորավարժության ժամանակ

• Հունիսի 11-ին ՊԲ հարավային մարտական հենակետերից մեկում նախնական տվյալներով ինքնասպան է եղել է ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքասպանության հասցնելու հոդվածով:

• ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկը գումարտակի կազմով անցկացրել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ հարձակողական սցենարով: Հրետանային նախապատրաստումից հետո ստորաբաժանումները գրոհել են և դիրքեր զբաղեցրել բարենպաստ բնագծում:

• Հունիսի 4-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկն անցկացրել է կրակային զորավարժություն՝ տանկերի և ՀՄՄ-ների՝ հակառակորդի հետ հանդիպակաց մարտի սցենարով: Զորավարժության ընթացքում առաջին անգամ մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները կրակ են վարել մեծ հեռավորության վրա:

• Մայիսի 27-ին Լիբանան է մեկնել հայ խաղաղապահների 32-հոգանոց ստորաբաժանումը, որը Լիբանանում փոխարինել է 2014թ. նոյեմբերից այնտեղ ծառայող հայկական առաջին խմբին: Առաջին խումբն իր հերթին Հայաստան է վերադարձել հունիսի 4-ին:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների 32-հոգանոց երկրորդ խմբի ճանապարհումը Լիբանանում խաղաղապահ առաքելության

ՀՀ ԶՈւ խաղաղապահների 32-հոգանոց երկրորդ խմբի ճանապարհումը Լիբանանում խաղաղապահ առաքելության

• Հունիսի 10-ին ՀՀ մի շարք գերատեսչությունների հետ  ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցկացվել են «Պահեստային կառավարման կետի կահավորվածությունը և աշխատանքների իրականացումը» թեմայով պարապմունքներ՝ կառավարման կետի աշխատանքների կազմակերպման գործում գերատեսչությունների պաշտոնատար անձանց վարժվածությունն ավելացնելու նպատակով:

• Ռազմինֆոն ամփոփել է հայկական բանակում մայիսին անձնակազմի կորուստները, որոնց համաձայն՝ 2015-ի մայիսի 1-ից 31-ը հայտարարվել է 1 զոհի և 1 վիրավորի մասին։

• Հունիսի 9-ին ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են Հայաստանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները, որոնց նպատակն է համաձայնեցնել զորավարժության մտահղացման նախագիծը, ճշտել զորավարժության մասնակիցների թվաքանակը և այլն: Բանակցությունների ընթացքում ՄԱԿ-ը հաստատել է իր դիտորդների մասնակցությունը զորավարժությանը:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

• Հունիսի 9-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի համաժողովին, ինչից հետո հանդիպել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի, երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում վրաստանցի վիրավոր զինծառայողների վերականգնողական կուրսեր անցնելու, Աֆղանստանում առաքելությունների հմտություններով  փորձի փոխանակման և այլ հարցեր։

• Հունիսի 10-ի նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով հուլիսի 1-ից բարձրացվելու են ՀՀ զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակները: Բարձրացումների չափերի մասին կարող եք կարդալ այստեղ:

Ռազմաշաբաթը նաև՝

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 7–13 հունիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 7–13 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *