Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը մայիսի 31-ից Թուրքիայում կանցկացնեն համատեղ զորավարժություն

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները մայիսի 31-ից հունիսի 10-ը Թուրքիայում կանցկացնեն «Կովկասյան արծիվ» (Kafkas Kartalı) անունը կրող զորավարժություն: Այս մասին այսօր`մայիսի 30-ին, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի հատուկջոկատայինները

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի հատուկջոկատայինները

Զորավարժությանը կներգրավվի Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության մեկ ջոկատ, երկու միավոր բազմանպատակային ուղղաթիռ և մեկ բեռնատար ինքնաթիռ: Ադրբեջանից և Վրաստանից կմասնակցեն մեկական հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Զորավարժության նպատակը մասնակցող ստորաբաժանումների համագործակցության և կոորդինացման կատարելագործումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ գործողությունների իրականացման փորձարկումն է:

Հիշեցնենք, որ երեք երկրները նմանատիպ զորավարժություն անցկացրել են նաև 2014-ի հուլիսին` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների զինծառայողների մասնակցությամբ:

Հավելենք նաև, որ այս երկրների միջև դեռևս 2000-ականների սկզբից անցկացվում են Eternity (Հավերժություն) անվամբ հրամանատարաշտաբային ամենամյա զորավարժություններ, որենց նպատակն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովումը հնարավոր սպառնալիքների դեպքում։

2014-ից, սակայն, ձեռնարկվեցին ռազմական համագործակցության ընդլայնման մի շարք այլ քայլեր։ Մասնավորապես, 2014-ի օգոստոսին Նախիջևանում կայացավ երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ առաջին հանդիպումը, որի արդյունքում նախ որոշվեց որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումները պետք է շարունակական և որ կարևորն է՝ որոշվեց մասնակից երկրների զինված ուժերի մասնակցությամբ անցկացնել արդեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ։

Համատեղ զորավարժություն անցկացնելու մտադրությունը վերահաստատվեց նաև 2015-ի ապրիլի 2-ին, երբ պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումն անցկացվեց Թբիլիսիում։

Թբիլիսյան հանդիպումից ընդամենը մեկ ամիս անց` 2015-ի մայիսի 4-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացավ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի մասնակցությամբ:

3 responses to “Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը մայիսի 31-ից Թուրքիայում կանցկացնեն համատեղ զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ավարտվել է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել Sargis Ter-AkobyanՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *