Թուրքիայում ադրբեջանցի և վրացի հատուկջոկատայինների մասնակցությամբ վարժանք է անցկացվել

Թուրքիայում վարժանքներ են անցկացվել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների զինծառայողների մասնակցությամբ:

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի հատուկջոկատայինները

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի հատուկջոկատայինները

Հավաքին մասնակցել են Ադրբեջանից 9, Վրաստանից և Թուրքմենստանից 1-ական զինծառայողներ: Վարժանքներն անց են կացվել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի լեռնային պատրաստության կենտրոնում մայիսի 26-ից հունիսի 8-ը, փոխանցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը: Թուրքական կողմի մասնակիցների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Նշվում է, որ վարժանքները ղեկավարել են թուրք մասնագետները: Վարժանքների ժամանակ մասնակիցներն աշխատել են տարատիպ արգելապատնեշների հաղթահարման հմտությունների կատարելագործման վրա:

2 responses to “Թուրքիայում ադրբեջանցի և վրացի հատուկջոկատայինների մասնակցությամբ վարժանք է անցկացվել

  1. Pingback: Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեկնելու են Ստամբուլ՝ ծովային զորավարժությանը մասնակցելու | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը մայիսի 31-ից Թուրքիայում կանցկացնեն համատեղ զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *