Երեկ՝ հունիսի 11-ին ավարտվել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ» (Kafkas Kartalı) անունը կրող համատեղ զորավարժությունը, որն անցկացվում էր Թուրքիայում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժության նպատակներն էին երեք երկրների ռազմական համագործակցության խորացումը, զորավարժության մասնակից ստորաբաժանումների զինծառայողների փորձի փոխանակումն ու մասնագիտական հմտությունների զարգացումը:
Զորավարժությանը Թուրքիայից ներգրավվել են զինված ուժերի հատուկ նշանակության մեկ ջոկատ, երկու միավոր բազմանպատակային ուղղաթիռ և մեկ բեռնատար ինքնաթիռ, իսկ Ադրբեջանից և Վրաստանից՝ մեկական հատուկ նշանակության ստորաբաժանում:
Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 31-ին:
Հավելենք, որ երեք երկրները նմանատիպ զորավարժություն անցկացրել են նաև 2014-ի հուլիսին` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների զինծառայողների մասնակցությամբ:
Pingback: Թուրքիայում մեկնարկել են Ադրբեջանի և Վրաստանի հատուկջոկատայինների հետ համատեղ վարժանքները | Ռազմ.info