ԱՄՆ-ի ռազմական մասնագետները մարզելու են Ղազախստանի ԶՈւ սերժանտներին

Ղազախստանի բանակի սերժանտների նոր սերունդն այս տարվա հունիսին վերապատրաստվելու է ԱՄՆ-ի՝ այլ երկրների զինծառայողներին կրթելու և մարզելու ծրագրերի (IMET- International Military Education and Training) շրջանակներում: Այս մասին հայտնում է ղազախստանյան «Նովոստի-Կազախստան» լրատվական գործակալությունը:

Ղազախստանի ԶՈւ զինծառայողներ

Ղազախստանի ԶՈւ զինծառայողներ

Ինչպես նշել է ԱՄՆ բանակի կենտրոնական հրանատարության ցամաքային ուժերի հրամանատար, սերժանտ-մայոր Ռոննի Քելլին, IMET-ը երկարատև ծրագիր է, որի շրջանակներում ԱՄՆ-ը համագործակցում է Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ: Ծրագրի նպատակը սերժանտների նոր սերնդին կրթելն է:

ԱՄՆ-ում և Ղազախստանում սերժանտ-հրահանգիչների ուսումնական ծրագիրը մեկնարկելու է Ղազախստանի Շուչինսկ քաղաքի կադետական կորպուսում: Զինծառայողների մարզումների ծրագիրը տևելու 6 ամսից 1 տարի:

Ծրագրի շարունակական լինելը դեռ հարց է: Մյուս տարի ևս մարզումներ անցկանելու համար բանակցություները շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *