Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը մայիսի 31-ից Թուրքիայում անցկացնում են համատեղ զորավարժություն • Թուրքիան զորավարժություն է անցկացրել Սիրիայի հետ սահմանին • Թուրքիան պատրաստվում է զորավարժություն անցկացնել Կիպրոսի ափամերձ շրջաններում • Թուրքիայում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել • Թուրքիայի ԶՈւ անձնակազմը նվազել է շուրջ 31 հազարով • Թուրքիան Ալբանիային է նվիրել 27 միավոր զինվորական մեքենա

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի հատուկջոկատայինները

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի հատուկջոկատայինները

• Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները մայիսի 31-ից հունիսի 10-ը Թուրքիայում անցկացնում են «Կովկասյան արծիվ» (Kafkas Kartalı) անունը կրող զորավարժություն

• Մայիսի 31-ին Թուրքիայի զինված ուժերը զրահատեխնիկայի ներգրավմյամբ զորվարժություն են անցկացրել Սիրիային սահմանակից Մարդին նահանգի Նուսայբին գավառի և Սիրիայի Քամըշլը քաղաքի միջև տեղակայված ականապատ սահմանային գոտում։

• Հունիսի 9-ից 12-ը Թուրքիայի զինված ուժերը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» բանակային ստորաբաժանումների ներգրավմամբ պատրաստվում են անցկացնել «Գյոնելի-2015» որոնողափրկարարական զորավարժությունն արևելյան Միջերկրականում և մասնավորապես՝ Կիպրոսի Ֆամագուստա շրջանի տարածքում։

• Մայիսի 5-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազըդ գավառում մաքսանենգության դեմ գործողության ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ պրոֆեսիոնալ սերժանտ Մուսա Բայրաքը։

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի հունիսի 1-ի դրությամբ զինված ուժերի անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ անձնակազմը շուրջ 656687 հազար մարդ է, ինչը մոտ 31 հազարով պակաս է մայիսին ներկայացված տվյալներից։

• Հունիսի 3-ին Թուրքիան Ալբանիային անհատույց տրամադրել է 27 միավոր Land Rover Defender զինվորական բեռնատար մեքենաներ, որոնց մատակարարումն իրակացվել է երկրների միջև ստորագրված տեխնիկակական և ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

2 responses to “Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *