ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կազմվել է քննչական խումբ:
Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հրայր Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Pingback: Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ այլ զինծառայողի առաջադրվել է մեղադրանք | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info