Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 3-9 մայիսի, 2015

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը կանցկացվի մայիսի 12-ից 16-ը • Նախիջևանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող • Ադրբեջանի զորամասերից մեկում սպանվել է զինծառայող • Հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի սպայի մահվան մասին • Հրապարկվել են Ադրբեջանական զինուժի՝ 2015-ի ապրիլի կորուստները

• Ադրբեջանում մայիս ամսին նախանշված ցամաքային զորքերի թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժությունը կանցկացվի մայիսի 12-ից 16-ը։

• Սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասերից մեկում գրանցված ինքնասպանության դեպքի մասին, որը, սակայն, առայժմ տեղ չի գտել Ադրբեջանի ՊՆ պաշտոնական լրահոսում։

• Սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ երկրի զինված ուժերի զորամասերից մեկում մայիսի 5-ին, գրանցվել է սպանության դեպք, որի մասին տեղեկությունն առայժմ տեղ չի գտել պաշտոնական աղբյուրներում։

• Սոցիալական ցանցերի մշտադիտարկման շնորհիվ Ռազմինֆոն տեղեկացել է 2015 թ. փետրվարին Ադրբեջանի ԶՈւ սպայի մահվան մասին, ինչի մասին լռել են ադրբեջանական և´ պաշտոնական աղբյուրները, և´ լրատվամիջոցները։

• Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 7 և վիրավորման 3 դեպք։ Մահվան 7 դեպքերից 1-ը մարտական կորուստ է, 2-ը դժբախտ պատահարի, 3-ը ինքնասպանության և ևս 1-ը սպանության հետևանք։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *