Սեյրան Օհանյանը Լիբանանում հանդիպել է հայ խաղաղապահներին

Ապրիլի 11-ից Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայ խաղաղապահների ծառայության, միջազգային առաքելություններին Հայաստանի ընդգրկվածության, Լիբանանում հայ խաղաղապահների թվակազմի հնարավոր ավելացման հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանից ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շամա զինավան, որտեղ հանդիպել է հայ խաղաղապահներին, ծանոթացել ծառայության պայմաններին և հայ խաղաղապահների իրականացրած առաջադրանքներին:

Ավելացնենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահները ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում Լիբանանում ծառայություն են կրում 2014թ. նոյեմբերից: ՀՀ ԶՈւ զինծառայողների 30 հոգանոց դասակը և 2 շտաբային սպաները Լիբանանում հսկում են ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջին խումբը Լիբանան է մեկնել 2014թ. նոյեմբերի 27-ին: Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:

One response to “Սեյրան Օհանյանը Լիբանանում հանդիպել է հայ խաղաղապահներին

  1. Pingback: Լիբանան է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների 32-հոգանոց երկրորդ խումբը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *