Հայաստանը մասնակցության հայտ է ներկայացրել «Ավիադարտս» միջազգային մրցույթին

Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հնդկաստանը՝ ներկայացրել են Ռուսաստանում անցկացվելիք ռազմաօդային ուժերի միջազգային «Ավիադարտս» մրցույթին մասնակցության հայտ։ Իբրև դիտորդներ ներկա են լինելու Պակիստանը, Բահրեյնը և Եգիպտոսը։

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«ԱրձաՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչների քառյակը՝ «Արձագանք-2013» զորավարժությանըագանք-2013» զորավարժության Սու-25 գրոհիչների քառյակը

ՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչների քառյակը՝ «Արձագանք-2013» զորավարժությանը

Նա նշել է, որ այս տարի մասնակիցների թիվը մրցույթին լինելու է ավելի մեծ, քան նախորդ տարի։

«Ավիադարտս» մրցույթը կազմակերպվում է 2013 թվականից և անցկացվում է Ռուսատանի Դաշնությունում։ Մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է հայտնաբերեն պայմանական հակառակորդի երեք օբյեկտների տեղակայման վայրը և խոցեն դրանք՝ կարողանալով շրջանցել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մրցույթն անցկացվելու է ՌԴ Վորոնեժի և Լիպեցկի ռազմական օդանավակայանների տարածքում։

Տեղեկացնենք, որ 2014-ին «Ավիադարտս» մրցույթին ՌԴ ստորաբաժանումներից բացի մասնակցել է արտասահմանյան երկու պետություն՝ Չինաստանն ու Բելառուսը։

One response to “Հայաստանը մասնակցության հայտ է ներկայացրել «Ավիադարտս» միջազգային մրցույթին

  1. Pingback: Armday – Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *